Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռ


Ռաբբի (ռաբի) — վարդապետ կամ տեր


Ս


Սադահքն — զրահի մասեր
Սարտացեալ — խրտնել, սարսափով ի բաց վազել
Սեղանանենգ — դավաճան ընդդեմ հացին
Սերովբէ (սրովբէ) — կիզանող, վառյալ, վերին դաս հրեշտակների
առաջին կամ երկրորդ կարգի, վեց թևերով, որոնցից մի զույգով
ծածկում էին երեսները, մի զույգով՝ ոտները և մի զույգով թռչում, կանգնում էին աստծու աթոռի առաջ սպասավորության համար
Սնակուշտ — կշտի դատարկ և անոսկր մասը մեջքի կամ կողի, որտեղ
ոսկոր չկա, թլակուշտ


Վ


Վարկանիմ (վարկա) — համարել, հաշվել, կարծել, դատել
Վարշամակ — թաշկինակ, սրբիչ, գլխին գցելու կտավ, խույր, ապարոշ,
քող
Վիրգ — քարկոծելու համար նետված քար՝ պիրկ ձգումով, բռնաքար,
ռմբաքար


Տ
Տղմասիգ — տղմախառն
Տպազիոն — պատվական քար, հրագույն


Ր
Րաբուն — պետ իմ, վարդապետ իմ, տեր իմ, աստված իմ
Րոտումն — որոտումն, դղրդյուն, դող կամ տրոփ սրտի