Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գետինն երկնուցն ասաց.
      — Աստուծոյ մուննաթն աւելի.
Սուրբ առաքեալք, մարգարէք՝
      Ամէնն իմ կողէն կու լինի:

Երկինքն գետնին ասաց.
      — Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.
Եօթն տակ երկինքն եմ ես,
      Որ արև, լուսին կու լինի.

Արև ու լուսին ւ աստղունք՝
      Ամէնն ի՛մ կողէն կու լինի.
Ստեղծօղ արարիչն աստուած
      Աթոռով վրաս կու բազմի:

— Գետինն երկնուցն ասաց.
      Աստուծոյ մուննաթն աւելի.
Եօթն տակ երկինքդ ասեմ,
      Ան ամէնն ի վա՛յր տի թափի.

Արև ու լուսին ւ աստղունքն,
      Որ երթան ի հետ խաւարի,
Եւ քո արարիչն աստուած
      Աթոռով յաշխարհս տի իջնի.
Դատաստան գետի՛ն տի լինի:

Ապա ցածացաւ երկինքն
      Ու գլուխ եղիր ի գետնի.
— Բան մ’ երկու գանգատ արի,
      Ջան ի քո սիրտն մի՛ տանիր.