Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Կործանիչն ազգի մարդկան,
Զի յանձնէ աւերեսցի
      Տուն մերոյս առաջնորդական:
Միատեսակ թշնամի,
      Հաւասար և համանման,
Զի պառակտեսօին մարդիկք
      Ի յարուսցեն հերձուած չարութեան:
Ճգունս բազում կրեաց
      Ի հարու ւ ի տաճկի դիւան,
Վկայաց բազում տեղիս
      Տեառըն մերոյ մարդեղութեան:
Վարժող էր նա անձանձիր,
      Թէ լինէր ոք փափագ ուսման,
Թէ չէ՝ ինքն-ինքեան ասեր
      Եւ երգէր զերգս աստուածական:
Զի ներքին մշակութիւն
      Չի մնայր պարսող ընդունայն,
Այլ խոկմամբ աստուածայնոցն
      Վերընթաց լինէր յարաժամ:
Զյաճախ ուտելն արգելոյր
      Եւ կարկիչ էր յանդգնութեան,
Մանաւանդ աբեղայից՝
      Խափանիչ համարձակութեան:
Զնախնի կարգն յառաջ ածէր,
      Կանոնօք դնէր ի յատեան,
Վկայէր վասն աշխարհի,
      Զի էին գործք իւր չարութեան:
Վասն որոյ իմ նմանիքս,
      Որ կրօնիւք յերկիր կորացան.