Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զչար սովորութիւն
Անօրէն պարսկի,
Ամբարիշտ ազգի
Ծածուկ հնարի,
Խափանել կամի
Ըզչարըն յայտնի.
Զհերըս աղայի
Յապաւէ նախկի,
Զի տգեղասցի,
Ի ինքն պատրաստի
Դէմ կալ վտանգի
Փորձութեանց չարի:
Յիշեա զ[հոգիս ննջեցելոց...]

Իսկ ի գալ չարին
Ընդ որ երևելին
Զեխ Շահ-Ապասին,
Բնսւկիչք երկրին՝
Փոքունք ընդ մեծին
Ընդ առաջ ելին.
Նախանձեալ տաճկին,
Որ ծանօթ էին
Սուրբ քահանային,
Չարախօսէին
Առաջի մեծին
Իւրանց շեխզադին:
Ջադագով ասին
Նա իւր հաւատին
Եւ սրբոյ խաչին.