Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զլուսատուն ազանց
Հայոց և բազմաց
Ձայնակից քեզ աստուած:
Սոքօք առ աստուած
Մատիր խնդրուած,
Զի հեղցէ շնորհաց
Ձիրըն պարգևաց
Յազգս տառապած՝
Ի բիւր բարութեանց,
Յառատ գթութեանց
Եւ ողութեանց,
Տացէ ի մասանց
Սրբոյս տօնողաց
Ի ի քէն խնդրողաց:


4. Եկայք նորազուարճ մանկունք եկեղեցոյ,
Համաձայն առէք զժողովուրդս աստուածոյ:
Խանդակաթ սրտիւ ի յերախան սիրոյ
Յիշատակութեամբ սուրբ վկայիս նորոյ:
Վերահընչեսցուք նոր երգ մտօք պայծառ,
Նոր վարդիս բացման արեամբն վառիվառ:
Յիսուս, որ եղև մարդկան կենաց պատճառ,
Օրհնութիւն տացուք նմա ի մի բարբառ:
Խառնեաց զմարդիկ ի հրեշտակաց կաճառ,
Երկրպագութիւն նմա և փառս անճառ:
Բարդուղիմէիւ հայցել Հայաստանեաց,