Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա զիշխանն և զիւր որդին
Կալեալ ածին ի յատենին.
Հարցափորձեալ նենգաւորին
Ի յուրացութիւն որսայր զնոսին.

«Թքել,— ասաց,— ընդդէմ խաչին
Եւ հաւանիլ փեղամբարին»:
Չհանդուրժեալ նահատակին՝
Քրիստոսասէր թագաւորին,

Թուք արձակեաց յերես պղծին
Յանպատուութիւն կունդ Մահմետին:
Ի կատաղել Սալահադնին՝
Զնոսա որպես զոչխար զենին,

Զպատրիարգունքն և զՖրէրնին
Սրով իսպառ կոտորեցին:
Զխաչն ի յոտից արկին,
Զոր սերովբէքն սարսէին:

Եւ զմնացեալ զօրականին
Ճորտ և ծառայս գրաւէին,
Ի ծախ արկեալ վաճառէին,
Ընդ Ասխալանս յուղարկէին:

Ի սուրբ քաղաքն դիմեցին,
Զօրօք պատեալ պաշարէին,
Ի սուրբ խաչի մեծ ուրբաթին,
Ի վեց ժամու մէջօրէին:

Խաւար կալաւ զամենեսին,
Հանց որ աստեղք երնէին,