Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էջ 102— Ֆիեգելլի, Հենրի– (1741—1825)— շվեյցարացի նկարիչ, ռոմանտիկ մաներիզմի դպրոցի ներկայացուցիչ:

էջ 104— ՈՒոթսըն, Ռիչարդ— անգլիացի քիմիկոս, «Քիմիական ակնարկներ» հինգ հատորանոց աշխատության (1787) հեղինակը։ Նա միևնույն ժամանակ նաև Լանդաֆի եպիսկոպոսն էր, որին Պոն թյուրիմացաբար ուրիշ մարդու տեղ է դրել։

էջ 104— Փըրսիվալ, Թոմաս— անգլիացի բժիշկ, որի բույսերի զգայունության վերաբերյալ հոդվածը տպագրվել է 1785 թվին։

էջ 104— Սպալանցինի, Լաձարո— իտալացի բժիշկ, «Դիսերտացիա կենդանիների և բույսերի մասին» (1780) աշխատության հեղինակը։

էջ 105— Գրեսսե, ժան Լուի Բատիստ— ֆրանսիացի բանաստեղծ, որը կանացի մենաստանում դաստիարակված թութակի արկածները նկարագրող «Վեր-վեր» (1734) գրքի համար վտարվել է ճիզվիտների միաբանությունից։ «Վանատուն»-ը գովերգում է բանաստեղծի մեկուսացած կյանքը։

էջ 105— Սվեդենբորգ, էմանուիլ— շվեդացի աստվածաբան, «Դրախտն ու դժոխքի» (1758) աշխատության հեղինակը։

էջ 105— Հոլբերգ, Լյուդվիգ— դանիացի գրող։ «Նիլս Քլիմի ստորգետնյա ճամփորդությունը» երգիծական ուտոպիան գրել է 1741 թվին։

էջ 105— Ֆլադ, Ռոբերտ (1574—1637)— անգլիացի բժիշկ, ալքիմիայի և ձեռնահմայության վերաբերյալ գրքերի հեղինակ։

էջ 105— Դ’Էնդաժինե, Ժան— «Ձեռնահմայություն» (1522) գրքի հեղինակը։

էջ 105— Դելաշամբր, Մարեն Կյուրո— «Ձեռնահմայության սկզբունքները» (1653) գրքի հեղինակը։

էջ 105— Թիք, Լյուդվիգ (1773—1853)— գերմանացի ռոմանտիկ գրող։

էջ 105— Դը ժիրոն, էյմերիկ— իսպանացի հավատաքննիչ։ Նրա «Ձեռնարկ հավատաքննության» գիրքը լույս է տեսել 1503 թվին։

էջ 105— Մելա, Պոմպոնիուս— մ. թ. I դարի հռոմեացի աշխարհագրագետ։

էջ 108— Լասըլըթ Քանինգի «Խելահեղ վիշտը» Պոի հորինվածքն է։

ԱՄԲՈԽԻ ՄԱՐԴԸ

էջ 117— Գորգիաս (մ. թ. ա. մոտ 483—375)— հույն փիլիսոփա, Պղատոնի «Գորգիաս» երկխոսության հերոսներից մեկը։

էջ 120— Ղուկիանոս (մոտ 117 — 190)— հույն երգիծաբան գրող։

էջ 121– Տերտուղիանոս, Կվինտաս Սեպտիմոս Ֆլորենս (մոտ 160—230)— քրիստոնեական աստվածաբան բանաստեղծ։

էջ 121— Ռետց, Մորից (1779—1857)— գերմանացի նկարիչ, Գյոթեի ստեղծագործությունների նկարազարդումների հեղինակը։

էջ 125— «Հոգու պարտեզը, մի քանի փոքր հավելումներով»— ստրաստբուրգցի Յոհան Գրյունինգերի 1500 թվին գրված գիրքն է, որը ոչ մի «նողկալի» բան չի պարունակում։ Հավանաբար, Պոն այն չի կարդացել։