Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ անգլիացու ձայն չէր։ Ավելի շուտ գերմանացի էր, կարող էր նաև կին լինել։ Վկան գերմաներեն չգիտի։

Նշված վկաներից չորսը երկրորդ անգամ հարցաքննվելիս ցուցմունք տվեցին, որ ննջասենյակի դուռը ներսից փակ էր: Դուռը ջարդելուց հետո ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, ներսում ոչ ոք չի եղել: Ննջարանի և նախասենյակի բոլոր պատուհանները փակ և ներսից կողպված են եղել։ Սենյակների միջև եղած դուռը ծածկված է եղել, բայց ոչ կողպված: Միջանցքից նախասենյակ տանող դուռը ներսից փակ է եղել՝ բանալին անցքի մեջ։ Հինգերորդ հարկում փողոց նայող պատուհաններով, դուռը կիսաբաց մի սենյակ են գտել՝ կահույքով, արկղերով ու տարբեր տեսակի անպետք իրերով լցված: Այս ամենը խնամքով զննել են: Ամբողջ տունը ծայրից ծայր խուզարկել են։ Ստուգել են ծխնելույզները և ձեղնահարկը։ Տանիքի լուսամուտի դռնակը պինդ մեխված էր և, ըստ երևույթին, վաղուց չէր բացվել։ Վիճաբանությունը լսելու և սենյակի դուռը կոտրելու միջև ընկած ժամանակը տարբեր չափով է գնահատվում՝ երեքից հինգ րոպե։ Դուռը մեծ դժվարությամբ է տեղի տվել։

Ալֆոնսո Գարսիո, դագաղագործ։ Ապրում է Մորգ փողոցում։ Իսպանացի է։ Բոլորի հետ տուն է մտել։ Վերև չի բարձրացել։ Խարխուլ նյարդեր ունի և չի ցանկացել հուզվել։ Վեճը լսել է, թավ ձայնով խոսողն, անկասկած, ֆրանսիացի է եղել։ Ոչ մի բառ չի հասկացել: Ճղճղան ձայնով խոսողն անգլիացի է եղել՝ դրանում ոչ մի կասկած չկա։ Անգլերեն չգիտի, բայց այդ լեզվի առոգանությանը ծանոթ է:

Ալբերտո Մոնտանի, հրուշակագործ։ Վկայում է, որ առաջիններից է վերև վազել։ Ձայները լսել է։ Թավ ձայնով խոսողը ֆրանսիացի էր: Մի քանի բառ տարբերել է: Թավ ձայնովը մյուսին հանդիմանել է։ Ճղճղանի խոսքերը չի հասկացել։ Նա խոսել է շատ արագ և ընդհատվող ձայնով։ Կարծում է, որ ռուս է եղել։ Մնացած ամեն ինչում հաստատում է նախորդ վկաների ցուցմունքները։ Ինքն իտալացի է։ Ռուսաց լեզուն մինչ այդ չի լսել:

Վկաներից ոմանք երկրորդ հարցաքննության ժամանակ ավելացրին, որ հինգերորդ հարկի ծխնելույզներով տուն մտնել հնարավոր չէ, քանի որ նրանք չափազանց նեղ են։ Ծխնելույզները ստուգել են կլոր խոզանակներով, որոնք սովորաբար գործածում են ծխնելույզ մաքրողները։ Տունը օժանդակ սանդուղք