ամենևին չէին առնչվում ժամանակի հետ, երբեք չէին գործադրվում և կյանքի մեջ չէին կրկնվում։ Որևէ բան պիտանի չէր նրանց՝ թեկուզ առավել նվազ սխոլաստիկ գիտելիքները։ Այն ժամանակվա գիտնականներն իրենք բոլորից ավելի անկիրթ էին, որովհետև իսպառ հեռու էին փորձից։ Ընդսմին բուրսայի հանրապետական կազմությունը, երիտասարդ, առույգ և առողջ մարդկանց բազմությունը, — այդ ամենը նրանց պիտի ներշնչեր մի գործունեություն, որ բոլորովին դուրս էր նրանց դպրոցական պարապմունքներից։ Երբեմն վատ սնունդը, երբեմն հաճախակի պատիժները սովահարությամբ, երբեմն բազմատեսակ պահանջները, որ ունենում էր առողջ, կայտառ և ամրակազմ պատանին, — ամենը միասին նրանց մեջ ծնում էին այն նախաձեռնությունը, որ հետո զարգանում էր Զապորոժիեում։ Քաղցած բուրսան վխտում էր Կիևի փողոցներում և բոլորին ստիպում էր զգույշ լինել։ Բազարի առևտուր անող կանայք միշտ իրենց ձեռքերով ծածկում էին կարկանդակները, բլիթները և դդումի կորիզները, ինչպես արծիվներն իրենց ձագերին, հենց որ տեսնում էին անցնող բուրսակին։ Դասապետ աշակերտը, որի պարտականությունն էր հսկել իր տեսչության ներքո եղած ընկերների վրա, ուներ այնպիսի սարսափելի գրպաններ, որ կարող էր տեղավորել առուտուր անող բացբերան կնոջ ամբողջ կրպակը։ Բուրսան մի առանձին աշխարհ էր. նրանց արգելված էր լինել լեհ և ռուս ազնվականների բարձր շրջանում։ Ինքը վոևոդը՝ Ադամ Կիսելը, չնայած ճեմարանին ցույց տված իր հովանավորությանը, նրանց չէր մտցնում հասարակության մեջ և հրամայում էր նրանց խստորեն պահել։ Սակայն այդ հրահանգը բոլորովին ավելորդ էր, որովհետև տեսուչը և վանական պրոֆեսորները ճիպոտներ և մտրակ չէին խնայում, և հաճախ նրանց հրամանով լիկտորներն իրենց դասապետներին այնքան անխիղճ էին ծեծում, որ նրանք մի քանի շաբաթ քորում էին շալվարները։ Նրանցից շատերի համար այդ համարյա ոչինչ բան էր և թվում էր մի քիչ ավելի թունդ, քան տաքդեղով արաղը։ Ուրիշներին ի վերջո սաստիկ ձանձրացնում էր այդ անվախճան վերքի սպեղանին, և նրանք փախչում էին Զապորոժիե, եթե կարողանում էին ճանապարհը գտնել, և եթե նրանց ճանապարհին չէին բռնում։ Չնայած
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/15
Արտաքին տեսք