Սերոբի հոգեկան վիճակը գրեթե նույն և նման էր։ Հափըշտակության առաջին թափին մեջ ինքզինքը ձեռնհաս կարծեր էր ամեն ասպետական հանդգնությանց։ Մանավանդ հավտացեր էր, որ Լութիկ, ֆիզիկական ուժի իր մրցակիցը, այս անգամ, սիրս գետնին վրա, ուզած-չուզած, տեղի պիտի տար իրեն, պարտված, ջախջախված։ Վերջապես ինքն ավելի կորովի էր, ավելի գեղանձընյա, ավելի առնական․ Սերին ան անո՞ր պիտի հավներ, թե իրեն․ այս մասին կարելի՞ էր տարակուսիլ։ Բայց երբ իր նպատակին հասնելու համար գործնական քայլեր առնելու եկած էր կարգը, Սերոբ, շվարած լորս կողմը նայեր էր անստույգ։ Ո՞րքան դյուրությամբ ծառացել էր Լութիկին դիմացը, երբ Սերինային տիրանալու իրավունքը իրեն վերապահելու վրա էր լոկ խնդիրր։ Եսկ հիմա, մինչև իսկ Լութիկի մրցակցության պարագան մեկդի առնելով, ինքը անձնապես ինչ արժանիքներ կամ հրապույրնեը ուներ Սերինային սիրտը կապտելու և զայն վերջնականապես իրեն կապելու համար։
Քանի մը անգամ, հիմարաբար խմելեն ետքը, Սերինային տանը առջևեն անցավ, պեխերն ոլորած, ուշադրություն գրավելու ձևով։ Բայց, ափսոս, կրցավ մինչև իսկ հաստատել, որ Սերինան, պատուհանին առջև նստած, հազիվ անուշադիր ակնարկ մը նետեց՝ իրեն, անտարբեր այդ անցորդին։
Այս անհաջողությունը կատղեցուց Սերոբը։ Պահ մը կարծեց, թե Սերինան, ամբողջովին Լութիկով գրավված, իրեն երես կըդարձներ։ Հաղթանակը ուրեմն տարեր էր Լութիկ։ Ոճրի կայծեր անցան իր գանկեն։ Ողջամտության րոպեներու, սակայն, իր առջի սիրական ընկերոջ կյանքին իսկ դեմ սադրել ուզած եղեռնեն ամոթահար, և արտասվահեղձ ա պաշավով առլի, ձեռքը գլխուն կզարներ այդ հիմար սերն իր մեջ արծարծած և իր պատվական Լութիկեն բաժնված ըլլալուն։
– Ծո՛, հեմ էս վո՞վ եմ բի ատանկ ախճկան մը կսիրահարվիմ կոր. ինծի կուտա՞ն. ինծի կառնե՞. ինչի՞ս, որի ըսեմ նե՝ վրաս կխնդան։ Թուլումպաճին շատ֊շատ պալխճիին ախջիկը կառնե։ Սերինան ըսես, տարին մինակ չորս հատ ֆիսդան կուզե։