խաղաղությւսն մեջ։ Մեկ քանի զույգեր, վերի երջանիկներեն, արու և էգ, պիրկ ու ինքնամոլոր փարումով, հոս հոն, լուռ ու մունջ կը դիտեին բնության մեծավայելչությունը , ու կը փսփսային երբեմն ու կը սիրվըտեին մերթ։ Ու ես մոռցած թե ու՛ր եմ, դեպի ուր կուղղվիմ, ի՛նչ ձգած էի ետիս, չէի մտածեր, չէի զգար, կարծես մեկ խտացած մասնիկը դա հեռվի թանձրակուռ մշուշին, ուր կանհետան ար, կանն յութանար տարտամ երիզը ասիական ափնակառույց լեռնաշարին։ Վիթխարի և անըմբռնելի բաներու մտացնոբքովը ալեկոծ, կը մոռնայի ցավն ալ, հույզն ալ, խնծիղն ալ, վայելքն ալ կյանքին, քաղցրությանը մեծ ու մարդկային նպատակներու տենդալից հետապնդումին, և էությունս աննպատակ ու անզգալի հեշտությամբ, կը թաղվեր, կը լվացվեր սրսփալից՝ սպիտակաշող ու ծփծփուն ծիր կաթինին մեջ զոր օգոստոսի այդ անապակ լուսնկան կը թափեր ծովուն վրա։ Մեկեն, սակայն, հառաչանք մը սթափեցուր զիս։ Դարձա ու տեսա, ինե քանի մը քայլ անգին, բարամբին վրա կքած, մարդ մը որ կը խոկար՝ ծովուն նայելով, անթարթ ու անշարժ։ Այնքան ցավագին թվեցավ ինծի այդ հառաչը, մարդկային վշտի անանկ մեծաբարբառ հայտարարություն մը կարդացի անոր մեջ որ խանդառտալից հետաքրքրությունե մը մղված, քիչ մը մոտեցա, ավելի աղեկ տեսնելու համար մարդը։ Եվ լուսնի անորոշ ճառագայթներուն մեջ ճանչցա ճամբորդ մը, որուն առաջին վայրկյանին իսկ՝ երևույթն ու շարժումները խորհրդավոր ու ցավագին թված էին ինծի։ Հայ էր անշուշտ, բայց ոչ մեկուն հետ կը տեսնվեր․ ցերեկին ծալլապատիկ նստած էր խելաց կողմը, շուրջի շարժումին ու աղմուկին անուշադիր։ Ամերիկայեն վերադարձողներու խումբի ՞ն կը պատկաներ։ Բայց ոչ ոք հետը կը խոսեր։ Անպարագրելի տխրության մը խորիմաստ ղրոշ մը կար դեմքին վրա, մեռելական գունաթափությամբ։ Այդ սրատաճմլիկ տխրության առջև անդիմադրելի պետք մը կը զգայիր իրեն դիտելու և ըսելու. «Բարեկա՛մ, ի՞նչ է վիշտդ, արդյոք կըրնա՞մ սփոփել քեզ․ ըսե՛ , խոսե, թեթևցիր. գուցե ճար մը կա…»։ Լուսնին տժգույն ցոլքը ինծի կը ցուցներ հիմակ իր կիսադեմքը,
Էջ:Novellas of Erukhan.djvu/149
Արտաքին տեսք