Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ՜հ, երջանիկ մեկ տարին որ միասին ապրեցանք մեր տանը մեջ, օ՜հ, այդ երանելի ու անդառնալի օրերը․ երա՞զ Էր ատիկա…։ Մեկ տարի երջանիկ… Եվ անկե ետքը, ու հիմա մանավանդ, կյանքս դժոխք է, պարոն, դժո՛խք, հեծեց խեղճ մարդը ամբողջ մարմնով դողդղալով…։

Մետին կը սահեր խաղաղ՝ ինչպես վիթախրի չմուշկ սառնեղեն հախճապակիի մը վրա․ հեռուն, ափունքին մոտ, փարոսի մը ճառագայթը կը շողար՝ երկար ու միօրինակ քթթումներով․ և քրդական ավաշը մերթ նվաղկոտ կը բարձրանար՝ քունեն կարծես այլևս հաղթահարված․ և կամրջակին վրա սիրվտող սիլուեթները անհայտ կըլլային կամացուկ մը՝ փախչելով թեթև զովեն որ սկսած էր ոսկորներս սարսռացնել։ Ու այդ տարաբախտ մարդուն եղկելի կոծը արձակված այդ դյութական անդորրին մեջ՝ ավանդավիպային աղաղակ մը կը թվեր ինծի…

― Այո՛, պարոն, երջանիկ եղանք, ես ու կինս, որուն հոգիին ամբողջ ազնվությունը, նկարագրին բովանդակ բարձրությունը հաստատեցի պյդ ամենօրյա մտերմության մեջ, ու մեկ տարի հետո հիմարաբար կը սիրեի զինքը…։ Ու ոչինչ կրնար համոզել մեզ թե մեր երջանկոլթյունը տևական չպիտի ըլլար, քանի որ մեկուսի կապրեինք, ամեն հարաբերություն խզած, նույնիսկ աներոջս տանը հետ…։ Բայց, ապրիլ կուզեր․ մեր խնայողությունները հատնելու վրա էին․ մոտավոր ապագանիս վարդագույն չէր…։ Այր ու կին խորհեցանք երկարորեն, և վերջապես, թեև ատիկա դժնդակ բան մը ըլլար երկուքիս ալ համար, որոշեցինք որ ես Ամերիկա երթամ դրամ շահելու, քանի մը տարվան համար, հետո հավաքված դրամով գործ մը ստեղծեմ ես ինծի, որպեսզի կինս երջանիկ ըլլա և ոչ մեկեն կախում ունենանք։ Մեկ դժվարություն մը կար. կինս ո՞ւր պիտի մնար բացակայությանս միջոցին, ասիկա երկուքիս համար ալ մեծ մտատանջություն եղավ. վեր դարձուցինք, վար դարձուցինք և չկրցանք որոշման մը հանգիլ, երբ այդ օրերը զոքանչս մեզի եկավ, իմացած ըլլալով մեկնումս, համակրություն ցույց տվավ և հայտարարեց որ իմ բացակայությանս՝ աղջիկը առանձին չէր թողուր, իրենց տունը կառներ, մինչև իմ վերադարձս։ Հետևյալ օրը, կնոջս քեռայրը,