Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ձյունն հիմակ ավելի խիտ և ավելի խոշոր կիյնար, իբրև պատանք մը պարուրելով այդ եղերավայրը, ծածկելով, լեցունելով Սեփին ու Սերքոյին ոտքի նշանները, որք քիչ քիչ անհետանալով, եթե կես ժամ վերջն աչք մը հառեր այդ պարտեզին վրա, պիտի սքանչանար թե ինչպես ձյունն այդքան միապաղաղ կերպով ծեփած էր անոր ամեն կողմը։