Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացվեցավ և մամիկին թոմթռկած դեմքը երևցավ, ճերմակ մազերը գլխուն վրա խռվացած, բոցերեն լուսավոր։

Երկու թոռները զայն տեսնելուն պես սկսան պոռալ կանչվըռտել.

― Նինե՛, նինե՛...

Նինեն տեսավ զանոնք և իր մատովը սպառնագին շարժումներ կըներ իր ապերախտ թոռներուն, որոնք զինքը դուրս նետել կուզեին իր սիրական տունեն։

― Չէ՛, թեոպե, նինե՛, քիրայի չենք իտար, վա՜խ նինե, վար նետվե՛, նինե...

Երբ վերջին բոցը եկավ իր ալիքին մեջ թաղեց այն պատուհանը, ուր կեցած էր մամիկը, վրեժխնդիր պառավը՝ իր դիվային աչքերը բոցերու մեջ, կաս-կարմիր, հառած իր թոռներուն վրա, տակավին իր մատովը կսպառնար անոնց...