Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելք մը չէ, մանավանդ որ Հուսեփիկիս համար է, ժամ առաջ լմննալու է․․․

— Անուշիկ Հուսեփի՛կս,—մրմնջեց ամուսինը և հարեց,― գիտե՞ս, Սրբուհիցա, մեր Հուսեփը տակավին վեց տարու չկա, քովի պզտիկ աղջկան հետ ան ինչ հարգանքներով կվարվի կոր․ կարծես սիրահարություն ընելու միտք ունի․ օ՛հ, հիմիկվան տրղաքները…

― Ասանկ մի ըսեր, սիրելիս, ամեն ատեն աղաք այդ ըզգացումները կունենան, բնութենե, կազմվածքե կախում ունի… մարմինին արագ աճումը և զգացումներուն զարգացումը այդ երեվույթը առաջ կբերեն․ դուն մանկությանդ ի՞նչպես էիր։

― Շիտակը միտքս չէ, — պատասխաներ ամուսինը՝ խորհրդավոր քմծիծաղով մը․ իսկ դուն Հուսեփիկ մը ունեցա՞ր պզտիկությանդ։

Կինը պահ մը ընդհատեց ձեռագործը և անանկ նայվածք մը տվավ ալքերուն, որ հայտնի էր, թե հին, շատ հին հիշատակներ միտքը բերելու ճիգ մը կըներ։

Հետո ըսավ, ալքերը հրճվանքով մը զեղուն․

― Ես ունեցա իմ Հուսեփիկս, երբ ութը տարու էի․ մենե քանի մը տուն վար կնստեին․ ընտանեկան հարաբերություն չունեինք. բայց անոնց փոքրիկ տղան, Օննիկ, տաս-տասարեկու տարեկան չարաճճի մըն էր։ Ամեն իրիկուն, դպրոցեն դարձին, մեր դիմացի փոքր մարգագետնին վրա միատեղ կխաղայինք, քանի մը ուրիշ փոքր տղոց հետ։ Օննիկ մասնավոր համակրանք մը կցուցուներ ինծի․ պաշտպանի հովեր կառներ ու չէր թողուր, որ մյուս տղաքները չարչրկեն զիս․ իր հովանիի տակ առած էր։ Իսկ ես, հակառակ սիրո այդ տաք ցույցերուն, թեև հակում մը կզգայի անոր համար, բայց ինծի նեղություն կպատճառեին իր չարաճճի, սև, պճլտացող աչվըները։ Կուզեի վզին փաթթվիլ և համբուրել․ սակայն երբ քովս մոտենար, խույս կուտայի՝ կարծես ինքզինքս ավելի ըղձալի ընծայելու համար։ Պիտի զարմանաս, որ ութ տարու աղջիկ մը ինչպես կրնար այս նուրբ զգացումները զգալ։ Իրավ, ճշգրիտ գիտակցությամբ չըլլար ատիկա, բայց բնազդը, ինչպես կենդանիներուն, նմանապես դեռ բանականութենե