Ալիքսանն է։
Հինգ վայրկյանն անգամ մը ձեռքի հուսահատական շարժումով մը օղիին գավաթը բերնին կը տանէ և պարունակությունն անհագորեն կը կլլե՝ առանց դեմքը փոքր ինչ ծռմռտկելու։
Երբեմն կը բանա բերանը, կարծես մեծագոչ աղաղակ մը արձակելու համար, սակայն երեք խուլ խորդյուններ միայն կելնեն անկից․
— Ա՛խ, ա՛խ, ա՛խ։
Հետո նորեն կը թաղվի մտածումներու օվկիանին մեջ, աչքը գոց, ձեռքը ծնոտին դրած։
Խե՜ղճ տղա։
Նիհարցած է, այտերը տժգունած են, աչվըները փոսցած, մազերը երկւծյն են և, փոքր ֆեսին տակեն դուրս կը թափթփին խոշոր ոլորքներով։ Զգեստները նույն խնամքով հարդարված չեն ալ հիմակ, օձիքը յուղոտած է, շապիկն աղտոտ է, գոտին անանոն կերպով փաթթված մեջքին։
Ու կը խմե, ու կը խմե, երբեմն միայն սա երեք հառաչներն արձակելով որք հոգիին մեջ գոռացող փոթորիկին հեռավոր արձ՜ագանքն են։
— Ա՛խ, ա՛խ, ա՜խ։
Օղին հատած էր․ սեղանին զարկավ իր խոշոր կարչնեղ ձեռքը և լցնել տվավ շիշը։
— Ալիքսանը աս գիշեր ի՞նչ ունի, կը փսփսային քանի մը ձկնորսներ, որք դիտեին թե անիկա ուրախ զվարթ կատակախոս տղա մըն էր։
Եթե գիտնային թե ինչ ուներ…
— Ի՞նչ ունիմ մի՜, կը մտածեր հեք երիտասարդը, ի՞նչ ունիմ մի՜ հը՜, էյեր քի կիտնայիք՜ իմին ինչ ունենալս, կուլայիք պե, քարը պիլե տեղեն կերերար․ ախ, Աննիկս, աղվոր Աննիկս զավալլը Աննիկս, ես քենե նա՞սլ պիտի զատվիմ… ճիյերս պիտի քաշեն հանեն տանին թաղեն… ճիյերես ալ էվել, հոգիս բե... իրավ որ օսանմիշ էղա աս աշխարքեն… ասված աս աշխարքը շիներ է քի մեզիպեսները չարչարվին... որի՞ն հոգն է հատեր քի ես Աննիկին հետ նշանված եմ, խրյախ կը սիրեմ անիկա, անիկա