Էջ:Novellas of Erukhan.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեոլի ծայրը, քանի մը խոշոր ախոռներով և անոնցմե զատված փոքր տունով մը որ երկու խուցեր կը պարունակեր։ Տիրան և իր մայրը անմիջապես փոխադրվեցան այդ տունը մինչև օգոստոսի վերջը հոն անցնելու դիտավորությամբ։

Պատանյակը երբ տեսավ իր ըղձանքին կատարվիլը, գոհունակության լանկեկ հառաչ մը արձակեց ու ագարակին ետևի ժայռերեն միուն վրա կեցած գոռոզագին, անհագորեն իր աչվըներովը կը լափեր ակնապարար տեսարանը որ կամփոփվեր բլրակներու զուգընթաց շարքին մեջտեղ։

Արևն արդեն իջած էր ագարակին ետևի լեռնեն վար և քանի մը հետամնաց ճառագայթներ միայն կը սարսռային հանդիպակաց բլրակներուն կանաչ կատարին վրա, ծիրանի պսակ մը ձևացնելով կարծես։ Անոնցմե վար թույլ մթություն մը կը սկսեր, հետզհետե սաստկանալով մինջև բլրակներուն ստորոտն ուր խիտ թավուտներու խուժանը սև գոտիի պես կը փաթթվեր լերան ոտքերուն: Սակայն լույսի երկար շարք մը հանկարծ կը կտրեր մթությունը հոն. գետակն է որ հանդարտ վազքով կը սահի կը թավալի անշշուկ, գերազանցապես ավելցնելով հրապույրն այդ չքնաղ հովտին, ուր Տիրան պիտի գտներ անշուշտ իր պահանջոտ հոգիին պետքն ու սփոփանքը և որ պիտի հագեցներ իր բանաստեղծի խանդը։

Անուշ հափշտակումով կը դիտեր հիմակ սքանչելի հատկությունները բնության այդ փոքր պատառին, ուր իրեն նման անգիտակցորեն տառապող հոգիներ տարիներով կրնային սնունդ և սփոփանք գտնել։ Եվ գետակեն ասդին ալ կը տարածվեր ընդարձակ մարգագետինը, բազմազան գեղեցիկ գարնանածաղիկներով պիսակավոր, իրիկվան հեզիկ սյուքի մը շոյանքին տակ մեղմորեն ալեծուփ։

Վերջալույսի տխրությունն սկսած էր տիթել հովտին մեջ, տրտմաթախիծ հոգիի մը մելամաղձությանը պես համրածավալ բայց հարաճուն։

Տիրան խորին երազանքով համակված էր ժայռին վրա, անուշ թմրություն մը զգալով իր անդամներուն մեջ, հեշտ երանություն մը՝ զոր չէր ուզեր ընդհատել։ Գուցե ժամերով մնար