Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թէ չարչարանքըն ժամանակիս ո՜չ են գին,
     հանդերձելոցն, որ մեզ պատրաստին:
Ուրեմն, ապա, որքան կարես լե՛ր արի,
     և մտրակես՛ զքեզ ընդ երիվարի:
Մի՛ ասիցես կամիմ, սակայն, ո՛չ կարեմ,
     վասն զի ի դժուարն ո՜չ վարեմ:
Զոր դժուարն արդեօք ուսիս ինձ ասել,
     զոր մարդկային կարն ոչ կարաց կատարել:
Աստուածային սիրովն եթէ վստահիս,
     դժուարութեանց հանուց յաղթօղ գտանիս:
Աստուած ոչ՛ինչ ետ մեզ այնպէս պատուիրան,
     զոր կատարել ո՜չ կարիցեն որք փութան:
Լայն պողոտայն յորամ այսօր գնաս դու,
     հեշտ ընթացիւք տարեալ ի գոսի ընկենու:
Նեղ և անձակ է այն դռնակն, որ տանի
     ի փառս երկնից, որ ո՛չ երբէք եղծանի:
Ծոյլն նիւթէ չարիս խրոյ ընկերին,
     երբ տեսանէ, թէ յաջողէ գործ նորին:
Առ պատուիրանն աստուածածին տարտամի,
     և առ բարիս ամենայնիւ կարկամիս:
Միշտ տատանի իբր զնաւակ ի յալեաց,
     գոլով ի մէջ զանազանից հեշտալեաց:
Քան զմրջիւն անարգաւոյն գտանի,
     որպէս ի բանս գիր իմաստ նոյն տեսանի:
Տխրատեսակ պղերգութեան ընդունակն,
     կորուսանէ զիւր պատուական ժամանակըն:
Այս պատուականս այնքան ասի ծանրագին,
     որոյ միոյ մասին ոչինչ լինի գին:
Զի ի միում կիտի կարես զղջանալ,