Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբեմն սիրեցինք, խնդացինք, բերկրեցանք,
Այժմ խոհերով ու ցավով լցվեցանք,
Լավ չապրեցինք, բայց առաջվանը դարձանք,
Համայն սիրելիքն իմ թող մոռանան ինձ:
Շատ տեսանք, տեսնվեցանք, սեր աինք,
Շատ կերանք, վայելեցինք, կյանք արինք,
Այժմ բոլոին մնաք բարյավ արինք,
Բոլոր սիրելիքն իմ թող մոռանան ինձ:
|
|
Եղիր ազնիվ ու մի՛ դավիր,
Ոչ ոքի ցավ մի պատճառիր,
Եվ քո նավը՝ ապրանքով լի
Ողջ, ապահով տեղ կհասնի:
Կողոպտել ես դու քո գործում,
Խճճվել ես վառ կրակում,
Աստծու վախը դու միշտ հիշիր
Ու քո գործը լավ իմացիր:
Շտապելով օրըդ կանցնի,
Հոգին մարմնից դուրս կթռչի,
Հույսդ դու դիր աստծու վրա,
Չարն ու բարին նա կջոկի:
|
|