Զիմ ազնիւն, որ սիրոյս գըրկովն եմ բարձեր,
Ձըկանց ծովուն, լեռանց թոչնոցն եմ հարցեր,
Մոլորական մաղըսկաթներն եմ դարձեր,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:
Թէ հարցանեն, թէ հալտ ի՞նչ է՝ հալ չունիմ,
Ի շատ սըգպս պատասխանի տալ չունիմ,
Ի տեղի մի դադարիլ և կալ չունիմ,
Անոր համար կու պըտըտիմ ի սարերն, ի ձորերն:
13
Դու իմ սրտին պայծառ արև,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ.
Սիրով տամ քեզ հազար բարև,
Կարօտիմ քեզ դարև-դարև,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ,
Սիրով տամ քեզ հազար բարև:
Սիրոյդ վէրն իմ միշտ նորոգի,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ.
Թեև ինձ բիւր բարի ոգի,
Իմ աչաց լոյս, հոգայս հոգի,
Սէր իմ, սէր իմ, ավա՜ղ,
Սիրով տամ քեզ հազար բարև:
Քանի որ դու ի միտս իմ գաս,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ,
Յաչացս իմ արիւն կաթել տաս,
Ի հեռաւոր տեղիդ, յոր կաս,