Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8. ՈՎ ՈՐ ՈՒԶԱԾԸ Կ’ԸՍԵ, ՉՈՒԶԱԾՆ ԱԼ ԿԸ ԼՍԵ

Անլի տողեր կարդացի երեկվան Մանզումեի մեջ¹) ընդդեմ «Դրժումն» մակագրյալ և «Արմենակ»* ստորագրյալ հոդվածոց: Մանզումեի՝ ամեն ներհակ գրվածք պատալճա և щшտասխանի անարժան կ՚ըլլան եղեր։ Կը գանիմ այդ տողերեն:

Միթե բուեն դայլայլիկ, կույր աչքեն լույս, խելագարեն տրտմաբանություն կամ դժնիկեն խաղող կ’սպասվի՞, որ ես ալ Մանզումեի խմբագրութենեն օրինավոր խոսք կամ պատասխան սպասեմ։

Դուք այդ տողերով ռամիկ մ’եք։ Մ․<եծապատիվ> Մանզումե, և ձեր լեզուն շատ ցեիոտ է այս անգամ․ այդ աղտոտ լեզվեն պատասխան սպասելն անգամ արդեն իմ զգաց

«Դրժումը» ի վսեմախոհ հեղինակը դժբախտարար չճանաչեմ։ Շլամիտ տեսությամբ մը զԱրմենակն ալ լեզվովը «Շահնազարյան» մը նկատելն ալ քիչ ծիծաղս չշարժեր շիաակը։ Մանզումե, դուք լեզուս զատելու համար պարտիք Հայր Արսենի2) «կոտրտած կաղամարով» մեկ քանի հոխա³) դեռ մյուրեպքեպ4) լզել։ Աքաղաղին զմարգարիտ «կուտեն» վար դասելեն՝ կը հետեվի՞ թե մարգարիտն արժեք չունի։ Պահ մ’ինքզինքնիս «Շահնազարյան» ենթագրելով (ըստ կարծյաց) եթե Արմենակ՝ Շ․[ահնազարյանը] Վարժ.[արանի] համար «ազ շերեֆ տեյիլ տիր»6) Մանզումեի պես «Մաքասաբան և քուտուղաբան») խմբագրի մալ Ագապ․[յան] Վարժ․[արան]ի Տնօրեն և Դաստիարակ լինելը ((հելպեթ չոգ շերեֆ տիր յա8)։ «Հուր՜ր՜ր՜րա9) Մանգումե»: