Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես տրտում ժամերուս աստղերուն կը հառիմ. Աստուծո այդ կրակներն զիս փոքր ինչ կսփոփեն։ Մնաք բարո՜վ։

Եղպայրդ Պ. Դուրյան

1871 Սեպտ 9 Սկյուտար '

‹Առ Պ. Ա. Լուսինյան> Եղբայր իմ,

Ինե մեկ քանի թատերախաղերս կուզեք․ բայց ես միայն նոցա ծրագիրներն ունիմ¹), որոնք անընթեռնելի ըլլալե զատ՝ թղթի կտորվանքներու վրա գրված են։ Մաքուր ըլլալով «Վարդ և Շուշան» անուն սիրային թատրերգության²) խաղատետրն ունիմ քովս։ Ասի տասն և հինգ տարեկան հասակի սիրո և հանճարի հանդուգն փթթում մ՚է, եթե կը հաճիք, սա ձեզի կրնամ յուղարկել²․ իսկ մյուս Ձեր մասնավոր խնդրվածներուն գալով, անոնցմե մեկ երկուքին այսինքն՝ Արտաշեսին և Անկումն Արշակունյացին տետրերը>³ կը խոստանամ³), որ Վարդովյանը տեսնելով՝ քիչ մը միջոցի համար ուզեմ). եթե տալու հաճի, ուրախությամբ Ձեզ կը յուղարկեմ․ բայց նոքա ո՜ւր երթալնին չգիտացող փոթորիկներ են։

Եղբայր իմ, ի՞նչ պիտի ընենք զանոնք), Ձեր գրության ձեր զիս հետաքրքրության մեջ ձգեց․ պետք է որ առանց ատեն