Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

23. ԹՐՔՈՒՀԻՆ

(էջ 55)

ՕրիՆակված է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է բոլոր ժողովածուներում։ Գրաքննական նկատառումներով 1893-ի հրատարակությունում վերնագիրը փոխարինվել է աստղանիշներով (քրիստոնյան իրավունք չուներ գովերգել մուսուլմանուհուն)։ Դա մեխանիկորեն անցել է 1900 և 1904-ի ժողովածուներին, իսկ 1940-ի հրատարակությունում զետեղվել է «Գեղուհին» խորագրով։

Ա. Չոպանյանը ձեռքի տակ ունենալով «Թրքուհին» խորագրով Դուրյանի աշակերտական տարիներին գրած մի բանաստեղծությունը, հավանաբար կարծել է, թե նախնական տարբերակն է համանուն խորագրով հանրահայտ բանաստեղծության և հարցում է արել Մ. Միհրդատյանցին, թե իրոք «տուն մը պակսած է»։ Վերջինս, 1891-ի սեպտեմբերի 18-ի նամակում ի պատասխան բերել է Ե. Դուրյանի խոսքերը. «Ոչ, այդ տեսակ բան (պակաս տուն — Ա. Շ.) չը կա... Թրքուհին բնավ փոփոխություն կրած չէ, ձեռագիրը քովս է» (ԲԵՀ, 1968, №1, էջ 144)։ Իրականում «Թրքուհին» աշակերտական փորձը «Հայուհին» բանաստեղծության տարբերակն է (տե՛ս այդ քերթվածի ծանոթագրությունը)։

Ավելի ուշ, 1892-ի նոյեմբերի 8/20-ի նամակում, Մ. Միհրդատյանցը բանաստեղծության գրության մասին ընկերոջը հայտնում է. «Քեզի պզտիկ պատմություն մը ընեմ։ Հոս տաճկաբան մը կար, զոր հրաժարեցուցին։ Ատիկա օր մը խոսքի մեջ պատմեր է մեկուն (սա ալ ինձ պատմեց), թե ինք, Դուրյանը և ուրիշ մը, դասընկերներ կարծեմ, կերթան Չամլըճա, ծառի մը տակ կը նստին։

Քիչ մը վերջը, պալատական կառք մը, կրելով իր մեջ թրքուհի մը խիստ գեղեցիկ կուգա կերթա ճիշտ անոնց դիմացը։ Թրքուհին, ընկողմանած կառքին մեջ, պահ մը լաջակը մեկ կողմ կը նետե և նրբաթել հովհարովը դեմքը կը հովհարե։ Նույն միջոցին Դուրյան հափշտակյալ անոր գեղեցկութենեն մատիտն ու թուղթը կը հանե գրպանեն և կարտադրե վարկենական ներշընչմամբ ինչ որ կը կարդամք Թրքուհի վերնագրույն տակ» (ԲԵՀ, 1968, № 1,