Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Երբ հովանի աստղազարդ
20
Ըլլա երկնից գմբեթարդ,
Որչափ սիրեմ ի սաղարթս
Երբ կը հյուսե երգ ի վարդ
Թրթրակ
Սոխակ։
25
Բայց ասոնք չեմ փոխեր բնավ
Մեկ նայվածքին հետ անբավ՝
Թե յուղարկե ինձ հեշտյավ
Իր աչերեն վառ ու սյավ՝
Լուսիկ
30
Կուսիկ։
|
|
1871