Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստվերին մեջ մինակ ու զատ՝
20 Ես կը դողամ քեզ մոտելու։

Ո՜հ, թող երթա՛ սյուքն իր ծաղկոց,
Նայի՛ն աստեղք թող յ՚Օվկեան,
Եվ թող մեկ մ՚ե՛ս ալ թալկանա՛մ
Քու նայվածքիդ մեջ կրակուբոց:

25 Մահիկն երբոր շառագունած՝
Իջնե լեռնեն ի հորիզոն,
Ալ կ՚անհետիս, չես շրջիր հոնճ
Կազին, հովին, աստղին դիմաց։

Գերեզմաննոցին ցուրտ ծառեր
30 Կը փըսփըսան մեռելոց հետ,
Շրջազգեստիդ շրշյունին գեթ
Ինձ արձագանք մահահրավեր։

Նըվաղած են լույս ու ժըխոր,
Դադրած շրշյունք կանանց՝ անմռունչ
35 Արդ կը թաղվին համբույր, մրմունջ՝
Աստեղազարդ անդունդին խոր։

Շրջազգեստիդ խշրտուքն հար
Կը փըսփըսա դեռ ականջիս,
Հեծկլտալով իջնե հոգիս
40 Արտոսրալից անդունդ մ՚ի վար.․․։


1871