Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ուզեցի սիրել զեփյուռ,
20
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խորել երբե՛ք,
Հոգի՛ մ՚որուն գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն յ՚ուշ կ՚ածե առ հեք։
25
Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
— Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։
Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
30
Սիրող էակ ճանչել զ՚անի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։
Նե մոտեցավ հուշիկ, ըսավ,
— Քնարդ է ցուրտ սիրտ և սերըդ ցավ»։
35
Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ՝ ինչպես վըտակ,
Անմե՛ղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարի՛մ՝ ինչպես քընար,
40
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։
Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուբա մը խոսք դյութեց իմ սիրտ։
1871
|
|