Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շզթայեր են զինքր,.. Ո՜հ, հեռացի՛ր, ինչո՞ւ կուգաս վերջին վայրկյանս խռովելու, անօրեն զավակ...

ՎԱՉԵ.— Ա՜հ, կր սարսափեցնես, հա՛յր իմ, այդպես ակնապիշ մի՛ նայիր աչացս մեջ... Ծածկե՛, ծածկե՛ արյունահոս վերքդ։

ՆԵՐՍԵՀ.— Ա՛ռ ալևոր հորդ արյունն ալ առ և կշտացիր, վա՛տ մատնիչ:

ՎԱՉԵ.— Ո՜հ, գթությո՜ւն, հայր իմ, գթությո՜ւն...

ՆԵՐՍԵՀ.— Ո՛չ, ո՛չ, քեզի համար չկա գթություն, այլ...

ՎԱՉԵ.— (ի ծունր պաղատանոք) Հա՛յր իմ...

ՆԵՐՍԵՀ.— Անե՜ծք... Անե՜ծք... (թավալգլոր կիյնա և կը մեռնի):

ՎԱՉԵ.— (սարսափած) Ա՜հ... (վարագույրը կիջնե):