Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայր իմ... Երկու օր, երկու գիշեր է, որ թագավորի մը կամ դահճի մը պժգալի դեմքը պաղած կարձանանա դիմացս, նա սիրո մեջ կը մռնչե, մինչդեռ ես կուզեմ լալ... Հոս թշվառին ձայնը կը մարի... այս շենքին բնակիչ սա արձաններն ալ բռնության և անիծից կռթնած կը քալեն... կը քալեն դեպի դժոխս, անոնց ձեռքերն ալ արյունոտ են... Որչափ կը տարբերին իրարմե հյուղակն ու պալատը... Երկուքին մեջտեղ վիհ մը կա, որուն մութին մեջեն ջահ ի ձեռին կարձանանա արդարությունը. հյուղակը հովեն կը սարսի, իսկ պալատը՝ ոճիրներեն... Ո՞վ պիտի ազատե զիս այս դժոխքեն... (կերթա պատուհանեն կը նայի, հանկարծ ապշած ու խռոված տեսարան կուգա ) Ա՜հ, հոն.․․ վարը, տեսա, հայրս էր կարծեմ... (նորոն կերթա նայելու) զիս տեսավ... Բայց ինքը բանտն էր...

Տ ե ս ի լ Բ

ՆՈՒՅՆ և ԱՐՏԱՇԻՐ

ԱՐՏԱՇԻՐ.— Կանուխ արթնցեր ես, Շահանդուխտ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ա՜հ, (բարձր) գիտես որ չեմ կրնար քնանալ։

ԱՐՏԱՇՐՐ.— Հիրավի սա մոտակա անտառին առավոտյան մրմունջները և հովիվներու սրնգաց ձայները կստիպեն, որ ընդոստ ելնես անկողնեն, արշալուսին առաջին ճառագայթներուն հետ քու անուշ նայվածքդ խառնես և քու սիրավառ սրտիդ բաբախումը սոխակին գեղգեղին հետ հյուսես... Հիրավի, միթե գեղեցիկ չե՞ն պալատն ու թագավորի