Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԻՐ.- (խորեն կանչելով) Սպանդարատ։


ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Պատրաստ եմ հրամանիդ, տեր արքա։

ԱՐՏԱՇՒՐ,- Հետս եկուր։

ԲԱԲԵԼ.- Տեր արքա... Տեր արքա...

ԱՐՏԱՇԻՐ.-(առ Բաբել) Դահլիճին մեջ սպասե:

ԲԱԲԵԼ.- Պիտի դարձնե՞ս ինձ աղջիկս:

ԱՐՏԱՇԻՐ.- Քիչ մը ետքը:

ԲԱԲԵԼ.- Շահանդուխտս, այնպես չէ՞ (պատկերը կը փոխվի:


ՊԱՏԿԵՐ Դ



Պալատին մեկ սրահը.- Խորը դուռ.- Կողմնական սենյակներ.


Տեսիլ Զ




ՀՐԱՉՅԱ և ՇԱՎԱՐՇ



ՀՐԱՉՅԱ.-Դուն աչքովդ տեսար, այնպես չէ՞, Շավարշ։

ՇԱՎԱՐՇ.- Գրեթե, տեր իմ... Ո՛հ, շատ մի հարցաքններ զիս, բավական է ինձ համար այն ցավը, որ այնպիսի բարի տիրուհիե մը զրկվեցա... Ալ պիտի թողում ես այս պալատը, ուր միշտ թագուհվույն ուրվտկանը գրեթե ամեն ատեն աչքիս առջև կանգնած կը տեսնեմ։

ՀՐԱՉՅԱ.- Վերջապես անոք մնացի և գահի մը շուքին տակ կուլամ։

ՇԱՎԱՐՇ.- Եթե կը հաճիս, ես քու քովդ կը մնամ, տեր իմ
և կը ծառայեմ: