Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը պաշտպանես, որ բոլորովին ձեր կրոնքը ոտնակոխ ըրած և Արշակունյաց պալատը սրբապղծած է։


ՍԱՀԱԿ.- Այո՛, Արտաշիրը կը պաշտպանեմ, բայց Հայուն իշխանությունը պահելու համար… Ա՜հ, չեմ կրնար հանդուրժել ապագային անիծախառն բողոքներուն… Չեմ կրնար լսել, թե Սահակ ալ առանց արյունը թափելու` անտարբեր դիտեց Արշակունյաց գահին անկումը… Ես կուզեմ մաշիլ, դեղնիլ, մարիլ և մեռնիլ հայրենյացս համար, աչքերս բաց և կուրծս պատռած… Բայց որո՞ւ կըսեմ… Ոչ ոք իմ զգացմանս կը պատասխանե, մեկը փառք կը սիրե, մյուսը կին կը սիրե, ուրիշը ոսկի կը սիրե… Սահակն Է միայն, որ Հայը կը սիրե։

Սուրեն.- Ալ կտրե հույսդ Հայեն, այսուհետև Պարսկեն խաղաղություն պիտի գտնես։

ՍԱՀԱԿ.- Պարսիկն իր գահը Հայաստանի հողին վրա կանգնե՜… Չե՞ք լսեր, Արշակունի գոռողներ, այսչափ ստվա՞ր են ձեր վեմերը, որ այսպիսի ահարկու վճիռ մը չեք լսեր ու չեք մռնչեր… Դուրս նետվերեք ձեր բանտեն, ոսկերք Արտաշեսի, դուք վարժ եք հարվածի և կրնաք դողդոջ ձեռքերով սուր գործածել… Ես խաչս կառնեմ, բայր ո՞վ սուր պիտի առնե ինծի հետ։

ՍՈՒՐԵՆ.-Պատերազմի դաշտը չե՛ք, Սրբազան հայր, այլ այսօր Պարսկաստանի գահեն խաղաղություն պիտի բխե... Մի՛ համառիր, վասնզի պիտի հաղթվիս և Շահին ատելության շանթերը քու ճակատդ պիտի պայթին։

ՍԱՀԱԿ.- Շնորհք մ՚է այդ… Պետք է որ տանջվիմ կամ մեռնիմ, քանի որ հայրենիքս չեմ կրնար ազատել։

ՍՈԻՐԵՆ.- Ուրեմն լի պիտի՞ ամբաստանես թագավորը։