Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Հայը չորրորդ անգամ հոգի առնե10). Հայը այնպիսի ազգ մ՚է, որ իր վերքերեն քաջ կը ծնի։


ԱԲԱՍ.— Հայն ա՛լ հոգի առնելիք չունի, մինչդեռ Տուղրիլի հարվածը զգաց իր ներքին խոցերով պատած սրտին վրա։

ՏՈԻՂՐԻԼ.— Դեռ գերեզմանին մեջ ալ կուզե հևալ։

ԱԲԱՍ.— Պարսկական սուսկումը կը հսկե անոր դիակին վրա ինկած անոպա ժայռի մը պես։

ՏՈՒՂՐԻԼ.— Եվ չի պիտի հառնե երբեք Տուղրիլի երկաթե ձեռքին տակ, երբ նախնի հայկազանց դամբանները կը կոխկռտեմ գարշապարացս տակ, անոնք որ երբեմն սասանյան գահին դեմ խրոխտացին, երբ կը կործանեմ եկեղեցիները, ուր խաչափայտի մը առջև կանթեղ կը վառեն և կերկրպագեն, երբ կը տեսնեմ Հայը վիրավոր և անզոր ոտքերուս տակ, որ կաղերսե կամ կսպառնա ընդունայն, երբ կը տեսնեմ արյան ծով մը, որուն մեջ կը շողան հայկական խոցյալ գլուխներ, և անոնց վրա պարսկական արյուներանգ դրոշը կը ծածանի... անհագ զվարճություն մը կզգամ։

ԱԲԱՍ.— Եվ այս ամենը Հայն ավերակի մը խորշը սոսկումով կծկած կը դիտե, երբ կը տեսնե որ հաղթական արծիվը կարմիր դաշտերուն վրայեն կը թևարկե (հանկարծ աղմուկ մը կը լսվի խորեն):

ՏՈՒՂՐԻԼ.— Ի՞նչ ձայներ են ասոնք։

ԱԲԱՍ.— Ի՞նչ կը նշանակե այս։

ՁԱՅՆԵՐ.— Կեցցե՜ Հայաստան (խորեն):

ՏՈԻՂԲԻԼ.— Ա՜հ, Հայերն են։

ԱԲԱՍ.— Կը զարնվին մեր բանակին հետ։