Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ԹՎԱԿԱՆ

ԱՐԱՐՎԱԾ Բ

Տեսարանն Է Անի քաղաքին ներքնակողմը. — Բագարատ իշխանի ապարանը փառավոր սրահ մը.—Խորը դուռ մը. — Երկու կողմը պատուհան:

Տեսքիլ Ա

ԶԱՐՄՈՒՀԻ (առանձին)

Ահա Անիի ալ զարկավ իր ճիրանը անգութ Ալփասլան. ի՞նչ սոսկում է այս, որ բոլոր Հայաստանը պարածածկեր է մթություն մը կա բոլոր անմեղ ճակտի վրա, սևություն մը՝ ամեն սրտի մեջ... Ալ ամեն բան լմնցավ Հայաստանի համար, ալ կը մարի բոլորովին Հայաստանի հուսո աստղին արյուներանգ լույսը... Բագրատունյան անտերունջ վիճակին մեջ Տուղրիլի պես ճիվաղ մը Հայաստանն անխնա ոտնակոխ ընելն վերջը իր սուրբ կը ժառանգե իր եղբայրը՝ Ալփասլան, որ Հայաստանի հոգին կը լափե... Թաթո՜ւլ, քա՛ջդ իմ Թաթուլ, քեզ ալ Տուղրիլի անգութ սուրբ լափեց... Պատերազմի արյունոտ դաշտին վրա, հեռու ինձնե, ինծի մնաս բարյավը կյանքն ալ