Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սառիլ սկսեր էր... Ո՜հ, հիմա կը հասկնամ, որ զիս չե՛ս սիրեր եղեր, Վարդ։

ՎԱՐԴ.— Ա՛հ, ո՛չ, կը սիրեմ զքեզ, հա՛յր իմ, ուզե արյունս՝ կյանքս կուտամ, բայց մի ուզեր սիրտս. թո՛ղ որ այս սիրտը Շուշանա սիրույն համար հալի և մաշի... Չեմ կրնար ուրիշ մը սիրել... Շուշանա տխուր ձայնը ականջես չը դադրիր, «միշտ սիրե զիս»,— կը մրմնջե... Չե՛մ կրնար, եթե Շուշան կենդանի է, թշվառության բաժակը մատուցանել անոր, իսկ եթե մեռած է՝ զինքը իր գերեզմանին մեջ խռովել... Եթե ուրիշի մը գիրկն ըլլամ, իր հառաչանքներն ականջիս քովեն պիտի սլանան, քնույս ատեն յուր14 արտասուքը ականջիս քով պիտի մրմնջեն... Իր արտասվաց ամեն մեկ կաթիլը մեկ մեկ խղճի խայթ պիտի ըլլա սրտիս... Շուշանա շրթունքներեն, ուսկից միայն համրույը կը բխեր, այն ատեն անեծք պիտի թոթափին... Իր աչացը մեջ, ուր միայն ժպիտք կը խայտային, այն ատեն ատելության շանթեր պիտի փայլատակին... Ո՜հ, ի՜նչպես ուրիշ մը սիրեմ, հա՛յր իմ։
ՊԱՐԵՏ.— Եթե ուրիշ մը չե՛ս սիրեր, ուրեմն դադրե՛ ալ հառաչելե, որպեսզի քու հայրդ ալ դադրի վշտանալե, չե՛մ բռնադատեր զքեզ, որդյա՛կ իմ, որ ուրիշ մը սիրես, այլ կը փափագիմ, որ ալ հուսահատ ու տխուր չի տեսնեմ զքեզ... Եթե արտասվաց կաթիլ մը շողշողե աչացդ մեջ, եթե խեղդուկ հառաչանք մը թռչի շրթունքներեդ այսուհետև, գիտցիր որ քու ծերունի հայրդ ալ պիտի սկսի գերեզմանին աստիճանները չափել...
ՎԱՐԴ.— (արտասվալից) Ո՜հ, անկարելի է, հա՛յր իմ... Եթե այդպես է, ուրեմն կը թողում ես այս տնակը և լեռնե լեռ