Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

(Վարագույրը կը բացվի, Նալպանտյան հետևյալ երգը կերգե տխուր եղանակավ)

Ե Ր Գ

Ո՛չ երեկո` ո՛չ առավոտ`
Ոչ ցող` բուրումն և ոչ հողմիկ,
Հոս միշտ խավար ու մանվան հոտ,
Գետին սփռած արյուն` աղիք:

Այո ամայի տեղն է Սիպի՜ր...
Հոս կաքսորվին անշըշունջ
Ազատություն ու ազգ սիրողներ,
Ավա՜ղ, Հայոց անտերո՜ւնջ...

Հոս ո՛չ գարուն և ոչ ամառն,
Ո՛չ ալ ձաղկունք ու դալարիք,
Այլ հանապազ ձըմեռն ու սառն
Ցուրտ, և ահեղ մերթ փոթորիկ:

Հոս տարագիրք միշտ ողբ ի կոծ՝
Անքուն հեծեն մինչ կմախք դառնան,
Հետո մահվան դիմեն ի ծոց,
Եվ կը գլորին ի գերեզմա՜ն...