Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետրոս Դուրյանի ետմահու առաջին ժողովածուում զետեղված էր միայն հինգ թատերախաղ։ Իրականում գրողի թատրերական ժառանգությունը ավելի հարուստ է եղել։ Դա հաստատում են ժողովածուի կազմողները, որոնք իրենց համառոտ առաջաբանում գրել են, «Բացի հատորյուս մեջ ամփոփյալ գործերեն, Դուրյանի ձեռագրաց մեջ կան հետևյալ հեղինակություն. Տիգրան Բ. մեծահանդես ողբերգություն հինգ երեկույթի բաժանված, Արտաշես Աշխարնակալ, Կործանումն Հռովմա և Շանատակությանք Հայոց՝ ողբերգությունք հնգական արարված»։ Հիշյալ գործերի լույս ընծայմանը, ավելացնում էին նրանք, խանգարել է «տպագրական ծախուց ծանրությունն» (ՏԹ,Էջ Գ)։

Պ. Դուրյանի կենդանության օրոք տպագրված կենսագրական ծանոթությունից կարելի Է հետևեցնել, որ մինչև 1869-ի հոկտեմբերը նա «Վարդ և Շուշան», «Սև Հողեր», «Արտաշես Աշխարհակալ» և «Անկումն Արշակունի Հարստության» թատերախաղերի ինքնագրերը պահել Է։ Բալց հետագայում, ինչպես դրանց, այնպես Էլ ավելի ուշ հեղինակվածների բնագրերը հարկագրված է եղել վաճառել։ Տիգրան Ագամյանին ուղղած 1870-ի դեկտեմրերի 21-ի նամակում նա գրել է, «Տեսնենք, քանի մը թատերախաղեր ունիմ, կրնա՞մ ստակով կամ ծափով փոխանակել»... Գրողի թատերախաղերը չնչին գումարով գնել են թատերական հուշարար Տիգրան Գալեմճյանը և դերասանապետ Հակոբ Վարդովյանը։

Եղիշե Դուրյանը հետագայում կարողացավ գտնել 1872-ի ժողովածուից գուրս մնացած «Արտաշես Աշխարհակալ»-ն ու «Տիգրան Բ-ի» երկու մասերը, իսկ մյուսները, ինչպես գրել է Ա.Չոպանյանին 1891-ի