Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱԶՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ

Պետրոս Դուրյանի երկերի ժողովածուի երկրորդ հատորն ընդգրկում է թատրերգությունները: Նյութերը դասավորված են ժամանակագրական կարգով: «Տարագիր ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, որը հեղինակի առաջին գործերից է, զետեղված է վերջում` գրության ստույգ թվականը հայտնի չլինելու պատհառով: «Հավելված» բաժնում ամփոփված է Պ. Դուրյանի կորած ստեղծագործություններից մեկի բովանդակաթյան շարադրանքը: Ծանոթագրությաններում տրված են անհրաժեշտ տեղեկություններ թատրերգությունների ինքնագրերի, հրատարակության, առաջին բեմադրությունների մասին: Արաբական թվանշաններով նշված և ցույց են տրված 90-ական թթ. տպագրված ստեղծագործությանների գրաքննական և հրատարակչական աղավաղումները: Բնագրին վերաբերող բացատրությունները, որոնք նշվում են փակագիծ ունեցող արաբական թվանշաններով, արվում են ծանոթագրություններում:

Տեղանունները, պատմական անձնանունները, դժվար հասկանալի բառերն աոանձնացված են համապատասխան բառարաններում: