Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակում. «... Տիգրանի երկու երեկույթներուն ընդօրինակությունները, զոր ապա ձեռք անցուցեր է (Ե․ Դուրյանը-Ա. Շ.) տվավ ինձ և կարդացի: Այդ մասին զատ պիտի գրեմ, միայն այժմեն սաչափը ըսեմ, որ Տիգրանի երկու երեկույթները բնավ արժեք մը չունին, emphatigue (վերամբարձ — Ա. Շ.) արարվածներ, անհամ մեծախոսություններե բաղկացյալ բաներ են» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 147)։ Եվ իսկապես, երեք օր անց Միհրդատյանցը ընկերոջը գրում է, «... Տիգրանի երեկույթները» այնչափ <վար են> , որ Եղիշե վ.[արդապետ] տված ատենը ըսավ, թե «կը կասկածիմ, որ Դուրյանին գրածը ըլլա»։ Բայց երբ կարդացի, մի քանի կետերն մատնեցին, թե Դուրյանինն են ասոնք ալ։ Ասոնց նյութն ալ ամփոփ չէ, որոջ նպատակ մ՚ալ չի կա, ամփոփ վերջավորություն մ՚ալ չը կա։ Ինչևէ, անոնց նյութերն ալ յուղարկեմ քեզ, բայց անոր պես չէ, համառոտ, խիստ համառոտ, ինչպես գրած էիր վերջին նամակիդ մեջ։ Ասոնց մեջ բնավ հիշատակելի գեղեցիկ կտոր մը չես գտներ» (նույն տեղում, էջ 150)։ Ստեղծագործության մասին իր բացասական կարծիքը Մ. Միհրդատյանցը կրկնել է նաև սեպտեմբերի 30-ի նամակում. «Երբ Արտաշես Աշխարհակալեն վերջը Տիգրանա երեկույթները կարդացի, բնավ համ չառնելես զատ Արտաշես Աշխարհակալեն փոխ առնված մի քանի խոսքեր անոր արժեքն ալ կոտրեցին. զոր օրինակ Արտաշեսի մեջ երկինքեն վար իյնող աստղերը աչքերու կը նմանցնե, որք կը խոնարհին Արտաշեսի զորության առջև են։ Միևնույն նմանությունը կա Տիգրան Բ-ի մեջ գրեթե նույն բառերով»(նույն տեղում, էջ 151)։

ԳԱԹ-ի Ա. Չոպանյանի արխիվում կա «Տիգրան Բ»-ի երկու մասերի համառոտ շարադրանքը՝ Մ. Միհրդատյանցի դիտողություններով։ Այդ շարադրանքը առաջին անգամ հրապարակել ենք ԲԵՀ-ում (1967, № 1, էջ 175—181 )։ «Տիգրան Բ»-ի ընդօրինակությունները նույնպես չեն պահպանվել։ Ո՛չ Ս. Սիմոնյանի և ո՛չ էլ Ա. Գալայճյանի՝ Պ. Դուրյանի Երուսաղեմի արխիվի նկարագրություններում դրանց մասին որևէ խոսք չկա։ Մ. Միհրդատյանցի շարադրանքում ևս նշված է, որ «Տիգրան Բ» բաժանված է հինգ երեկույթի, իսկ հեղինակի վկայությամբ՝ բաղկացած էր երեք մասից։ Ստույգ ոչինչ ասել հնարավոր չէ, թերևս «Օրագիր...»-ի տեքստում «երեք»-ը վրիպակ է, քանի որ ՏԹ-ի առաջաբանում ևս «հինգ» է։ «Տիգրան Բ»-ի երկու երեկույթները՝ «Փիննա»-ն և «Ասուդ»-ը բաղկացած