Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնական է սա կետը, որ սուրերնին կը քաշին Սուրենը սպանելու համար որպեսզի Միհրդատա չը մատնե զիրենք, և հետո երբ իրենց թշնամին` Միհրդատը, կը տեսնեն իրենց դիմացը՝ տեղյակ իրենց ամեն գաղտնյաց, առանձին 3 հոգիի դեմ, չեն սպաներ զայն, բան մը, որ իրենց առաջին» նպատակն է։ Հռովմաց ավերակ, Հռովմը կործանենք, հռովմնացիները ջախջախինք, սուր, պատյան, արյան հեղեղ և ասացվածքներ չափազանց» շատ կրկնված են: Ուրիշ բան մ՚ալ կա, որ շատ տեղ կրկնված Է. մեկը կուզե տեսնել այս ինչը, բայց ահա «նա ալ կուգա» կ’ըսե ու կը տեսնե, որ այս ինչը ով Է նե կուգա»։

«Փիննա»-ն և «Ասուդ»-ը չեն բեմադրվել։

«Տիգրան Բ-ի» նյութը Պ. Դուրյանը քաղել I 1թ. Չամչյանի պատմությունից՝ մասնակիորեն օգտվելով նաև Խորենացուց։ Ողբերգաշարի երկու մասերում պատկերված գործողություններն ընդգրկում են մեր թվականությունից առաջ 95/94—77 թվականների իրադարձությունները հայ-պոնտական դաշինքից մինչև Քաղկեդոնի մոտ Կոտտասի զորքերի ու նավատորմիղի ջախջախումը։ Թատրերգության հերոսներից պատմական են Տիգրան Բ-ն, Միհրդատը, Արիոբարզանը, Արտավազգր, Տիրանը, Ասուդը, Բակուրը, Միհրանը, Կուռնելիոս Սիղզան, Ոպպիոսը, Մանիոսը, Կոտտասը, Արտաշաման, Լուկուղղոսը, Փառնակեսը, Արիարաթն ու Գարգիոսը։