Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

85


ԴԱՐՁԵԱԼ ԶՆՈՅՆՈՅ


Ո՛չ այլ արէք, բայց ի սըրտի օթոց կալեալ անդ բընակիք,
Ձեզէն քզձեզ սընուցանէք և յանդս հոգւոց միշտ ճարակիք,
Եւ որք կըրեն ըզձեզ յինքեանս, այնց առաւել ըստահակիք,
Ըզբոց և խոց սրրի խրեանց՝ ախով յայտնեն մերձակայից:

Ի յանձն ուրուք յերկարապէս, թէ բըռնանայք և զօրանայք,
Հոգւով, մարմնով գերել ըզնա ի կամքս ձեք յաւէտ ջանայք,
Ի՜ հուր, ի՜ ջուր, ի՜ սար, ի՜ թուր արկանելոյ ո՛չ վերջանայք,
Զի էք անխիղճք, զօրեղ դահիճք, մեծաց, փոքունց նեղասըրտից:

Թէ խըստսպէս ոլորիցիք, դուք ընդ այլոց չար մոլութեանց,
Չի՛ք այլ հընար որոշելոյ առ ի միմեանց կապակցութեանց,
Թէև իցեն ի մի գումար բիւրիցըս բիւր արք զօրութեանց,
Տըկարանան նոքա, ահա, Աքիտոփէլ ի վըկայից:

Ա՜խ, ի խորոց ցաւոց քաւիչ, եթէ իցէ հանդերձ զղջմամբ,
Ըզսաստկութիւն անթիւ պարտուցն՝ հալէ այնու խոր հառաչմամբ,
Զայն, զոր ախով կորուսանեմ՝ իգականսս մեղկ կարկաչմամբ,
Առ գըտանեմք ախ ու վախով՝ յորդ արտասւօք աչաց բըբից: