Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14


ԶԳԵՂԵՑԿՈՒԹԵՆԷ ԲՈՒՍՈՑ ԵՒ ՏՆԿՈՑ,


Ի ՄԱՅԻՍ ԱՄՍՈՋ ԲԱՑՈԻԵԼՈՑ, Ի ՄԽԻԹԱՐՈԻԹԻԻՆ


ԱԽՎԱՅՈԻԹԵԱՄԲ ՏՐՏՄԵՑԵԼՈՑ


Այդ լեռներու դէմ յանդիման դաշաերուն,
Դէ՛պ զառ ի վեր, և՛ զառ ի վայր ձորերուն,
Շարունակեալ և վարսագեղ ծառերուն,
Արմաւենեաց, եղևնեաց և սօսերուն.
          Սիրահարեալ և սէր նոցա կանչելով,
          Հոյլք կաքաւաց առ մերձենան գոչելով,
          Ի՛ վեր, ի՛ վայր ոստոստեն կարկաչելով,
          Ներ հովանեաց մաքոտ ծաղկանց թագչելով:

Ո՜հ, թէ որպէս զարդարեցան միապէս,
Դաշտք և այգիք պայծառացեալք լուսապէս,
Խանդակաթեալ փաթայր պիւլպիւլն յայս հանդէս,
Մատչիւր ի յերգս հառաչանաց, յոյժ պէս-պէս.
          Սիրահարեալ և սէր նոցա կանչելով,
          Հոյլք կաքաւաց առ մերձենան գոչելով,
          Ի՛ վեր, ի՛ վայր ոստոստեն կարկաչելով,
          Ներ հովանեաց մաքուր ծաղկանց թագչելով:

Թըռչանքն իջեալ ի մէջ ծաղկնենց թաւալէն,
Թևօք բաղխեալ ծափս հարկանեն քաղցրագին,
Իբրև զփեսայ ի յառագաստ մուծանին,
Բարձեալ ըզձայնս անտի մեղմով բարբառին.