Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղին ծիծռունք,
Ճախր առնեն թոչունք,
Գան ձագախառնեալ
Ճըռւօղ կըռընկունք:

Սարեկ և սոխակ,
Կաքաւ և թութակ,
Ընդ այնս և տաստակ,
Երգեն անուշակ:

Դրախտին եդեմայ,
Նըմանիլ փութայ,
Աշխարհս ճոխանայ
Եւ փարթամանայ:

Գոչմունք աղբերաց,
Հընչմունք վըտակաց,
Քաղցրագին երգեն
Երամք տատրակաց:

Լոյսն ի վըրանին,
Ի մէջ գիշերին,
Տօնակցին լերինք,
Ցընծայ ձորանին:

Ի դաշտս հաւալին,
Ջուրքըն ծաւալին,
Ներ ծաղկանց օթեալ՝
Թըռչունք թաւալին: