Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Աբրահամ Բեկնազարյանի արխալուղի ջիբում,— այն էլ մեր մեղքից փտեց, ոչնչացավ…

Պրծա՜վ, գնաց…

Մակար վարդապետը իրան մատնած կլիներ, եթե մի որևիցե հայտնի աղբյուր ցույց տար յուր աշխատության, այն ազբյուրներ ուղղակի կերպով պետք է հակառակեին այն բոլոր առասպելաբանություններին, այն բոլոր աններելի աղավաղումներին, որ նա արել է «Գաղտնիք»—ի մեջ։ Այդ է պատճառը, որ նա հիշում է այնպիսի երևակայական պատմաբանների և պատմությունների անուններ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, և որոնց հետ անկարելի կլիներ համեմատություններ անել կամ ստուգել «Գաղտնիք»—ի առակաբանությունները։

Մակար վարդապետի վարմունքը նմանում է կաքավների վարմունքին, որոնք որսորդից փախչելու միջոցին իրենց գլուխները թաղում են ձյունի մեջ և անշարժ կանգնում են, կարծելով, թե իրանք որսորդին շեն տեսնում, որսորդն էլ նրանց չի տեսնի։

Կրիտիկայի հալածանքից ազատվելու համար Մակար վարդապետը աշխատել է երևակայությամբ բոլոր պատմագիրներին թաղել զանազան տեղերում, որպեսզի կատարված խարդախությունները ծածկվեն։ Բայց նա մոռացել է, որ դեռևս կան և մնացել են շատ աղբյուրներ, որոնք կարող են երևան հանել նրա յուրաքանչյուր տողի կեղծությունը։

Եվ այսպես, «Գաղտնիք»—ի պատմական մասը, ոչ մի նոր և է մեղ անհայտ աղբյուր չունի։ Այդ մասը առնված է «Խամսայի մելիքություններից», այն զանազանությամբ միայն, ինչ որ փոփոխել Մակար վարդապետը և ինչ որ ավելացրել կամ պակասացրել է դրանք կամայական զեղծումներ և անխիղճ մեղանչումներ են պատմության դեմ։ Ես կարող էի համեմատություններով ցույց տալ այդ, բայց իմ հոդվածը առանց դրան ևս շատ երկարացավ։ Բավական է հիշել այդքանը միայն, որ հայր սուրբը յուր ստեղծած 70—80 հերոսներին, որոնց հետ ծանոթացանք նախընթաց գլուխներում, զոռով մտցրել է այն բոլոր նշանավոր անցքերի և գործողությունների մեջ, որոնք կատարվել են Ղարաբաղի պատմական կյանքում։ Ամեն տեղ վխտում են այդ զանազան «կայծակներն» ու «կարկուտները», ամեն տեղ կան այդ զանազան «վիշապներն» ու «դևերը» և ամեն քաջություն, ամեն սքանչելիք նրանց ձեռքով է կատարվում։ Մակար վարդապետը այն աստիճան