Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ մեղմացել է,այլևս այնպիսի բռնությանբ չէ վարվում դեպի ամեն մի գրվածք,որ կարող էր տաճկահայերի մեջ ազգասիրության զգացմունք զարթեցնել։Ես կտպագրեմ «Կայծը» Թիֆլիսում,և գուցե շուտով կսկսեմ տպագրությունը,եթե ծախքը բոլորովին լրացրած կլինեմ։

   Պ․Նիկողոսյանը,որպես Ձեզ հայտնի է,նա աշխատակցում է ռուսաց լրագրին,և ինչպես յուր նամակներից երևում է,կարող է այնտեղ շատ օգտավետ լինել մեր  բուն ազգային գործերում։ Ես բոլորովին համաձայն եմ Ձեզ հետ պ․Նիկողոսյան բնավորության մասին,արդարև,նա փոքր-ինչ դյուրագրգիռ,շուտ հափշտակվող երիտասարդ է,բայց այնուամենայնիվ  մեր անկեղծ,անձնվեր և եռանդով գործիչներից մեկը պետք է համարել նրան։Բայց նա չափազանց անձնավստահ մարդ է,-այդ է նրա գլխավոր թերությունը։
 «Խենթի» տպագրությունը այնքան վատ չի լինի,որքան Դուք կարծում եք․առաջին տպված թերթերի օրինակը ուղարկել էին ինձ,բավական մաքուր էին․միայն շատ ուշացրին,պետք է մինչև այսօր լույս տեսած լիներ։
 «Դավիթ-Բեկը» «Մշակի» մեջ հրապարակելով,միևնույն ժամանակ առանձին գրքով տպվում է ինձ համար․ երբ կվերջանա․քանի օրինակ կցանկանաք,կուղարկեմ Ձեզ։ Դուք,իհարկե,կարդացած կլինեք «Մեղուի»առաջնորդող հոդվածը Մոսկվայի և Ս․Պետերբուրգի եկեղեցիների երեսփոխանության մասին․ եթե Ձեր ժամանակը կներեր,ես շատ կցանկանայի,որ բուն  խնդրի մանրամասնությունները գրեք ինձ, թե ինչո՞ւմ է կայանում բուն վիճաբանությունը, կամ ովքրե՞ր են հակառակ կողմի պարագլուխները, ի՞նչ ձ նրանց նպատակը:

Քանի շաբաթ առաջ այստեղից անցավ մեր հայրենակից մահտեսի Սիմոն Թումանյանցը, նրանից ձեր առողջությխպ մասին տեղեկանալով շատ ուրախ եղա:

Այս տարի, եթե կհաջողվի, նպատակ ունեմ դեպի Կ. Պոլիս մի ճանապարհորդություն անել և Հայաստանով վերադառնալ Թիֆլիս. անցյալ տարի չհաջողվեցավ, գուցե այս տարի կհասնեմ ցանկալի նպատակիս:

Ընդունեցեք իմ խորին հարգանք՝ Հ. Մելիք-Հակոբյան