Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահպանել «Մշակի» գոյությունը:Կազմվեցավ երիտասարդների մի խումբ, որ հանձն առներ «Մշակի» հրատարակությունը, խոստանալով առաջիկա 1885 թվականի սկզբից յուրաքանչյուր ամիս» վճարել պ. Արծրունուն 100 ռուբլի մինչև 5 տարի: Նոր խմբագրի պաշտոնը կընդունե մեզանից մեկը, պ. Միրզոյանցը, ես անկարող էի խմբագիր լինել, նախ այն պատճառով, որ ռուսաց հպատակ չէի, երկրորդ, անցյալ տարվա գործերի քննությունը տակավին վերջացած չէ։

   Մենք հանձն ենք առել հրատարակել «Մշակը» եկող տարվա սկզբից, բայց այս տարվա սեպտեմբեր ամսվա սկզբից շաբաթական մի քանի համար կտանք, որպեսզի բաժանորդները պահպանենք։
  Ցանկալի կլիներ, որ Ձեր և մեր բարեկամ պ. Արասխանյանցը նույնպես լիներ մեր խմբի մեջ, բայց այնպես վարվեցավ, որ համարյա կորցրեց մերայինների մոտ իր համակրությունը։ Փոխանակ միանալու մեզ հետ, նա մի քանի տարբեր անձինքներից (հակառակ կուսակցության) առանձին խումբ կազմեց և կամենում էր ինքը վեր առնել «Մշակը», որ, իհարկե, չհաջողվեցավ։ Այդ երիտասարդը ավելի հարգելի կլիներ այստեղ, եթե իրան փոքր-ինլ ծանր ու խոհեմ պահեր։ Նրա թեթևամտությունները ամենին զրզվեցնում են։ Մեղ բավական վնասեց «Մշակի» գործի մեջ։


                     Ընդունեցեք իմ խորին հարգանքը'


                                                  Հ. Մելիք ֊Հակոբյան


Հ Գ, Ն, Պոլսից մասնավոր նամակներ ստացա, գրում են, որ Զեյթունի մեջ ապստամբություն կա, Պապիկ իշխանը դարձյալ դլուխը բարձրացրել է...


65. Մելքոն Փանյանին


                                               Թիֆլիս. 3 6ոկա.< 1884 ամի


Հարգելի բարեկամ,


Ձեր վերջին նամակը սեպտեմբերի 5-ից գրված, ստացել եմ «պ. Արծրունին «Մշակի» խմբագրությունը մեզ հանձնելով, ուղևորվեցավ արտասահման, այժմ նա ապրում է Զվիցերիայի Ժնև քաղաքում։ Հայտնի չէ, նա կրկին անգամ կվերադառնա իր հայրենիք