Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին Զեր նամակում հիշած էիք, այժմ գտնվում է Ղղլարում, յուր ամուսնի հետ։ Նրա ամուսնի հասցեն այսպես В К.ИЗ-ляр. Никите Горисовичу Онанянцу.


Ամուսինը ղզլարեցի է, իսկ կինը' թիֆլիսեցի։ Փորձեցեք նամակ գրել, ես նույնպես կգրեմ, ամուսինը ինձ հետ ծանոթ է


Ռուսերեն նա լավ գիտե, բայց հա յերեն ոչ այնքան։ Ենքր հիվանդոտ տղա է, շատ կարելի է, որ խոսք տա Ռավրիզ գալու,


բայց այն ևս պետք է ի նկատի ունեն ալ, որ վարմապետները առհասարակ ուրախ են լինում, երբ զանազան տեղերից հրավեր են ստանում և ամենին խոսք են տալիս, հուսադրում են այնքան ժամանակ, մինչև իրանց գտնված դպրոցի վարչության հետ նոր պայմաններ են կապում։


Ես իմ հավատը հայ հասարակության երկու դասակարգի վերաբերությամբ բոլորովին կորցրել եմ— քահանաների և վարժապետների, ոչ մեկին չէ կարելի հավատալ։


Ֆրանսերեն լեզվի դասատու այստեղ դժվար է գտնել։ Մի պոլսեցի երիտասարդ կա, որ նոր է եկած Թիֆլիս, մասնավոր դասեր է տալիս, նա շատ լավ կլիներ Ձեր դպրոցի համար, եթե համաձայնվեր գալու։ Յուր հետ դեռ չեմ խոսացել։

Ուսում է առել Փարիզում և հաստատ վկայականներ ունի։


Չդի տեմ ինչո՞ւ չեք կամենում օգուտ քաղել Աոաքելյանի քրոջից, նա Զեր գպրոցի համար կարող էր վարժուհի լինել, և նրանցդրությունը այժմ այնպես է, որ մասնավոր ռոճիկով կբավականանար։

Եղբայրը տուն թողնելու պտուղ չէ, բայց քույրը լավ աղջիկ է Մինչև օգոստոս ղեո բավական ժամանակ կա, կարելի է վարժապետ ների մասին մտածել և նպատակահարմար ընտրություն անել։ Դժվարությունը նրանումն է, որ Զեր դպրոցի միջոցները խիստ սուղ են, չեք կարող այնքան վճարել, որ գոնե փողի հրապուրանքով կարելի յիներ օրինավոր մարդիկ տանել։


Մնում են շառլատանները և անգործ մարդիկ, որոնք չնչին ռոճիկով պատրաստ են ամեն տեղ գնար


Մի հանգամանք կա, որ կարող է Զեր գործը փոքրիշատե դյուրացնել, խոսվում է և կարծեմ ուղիղ պետք է լինի, որ առաջիկա ուսումնական տարվա սկղբիցճ ռուսաց վկայական չունեցող վարժապետներր չի պիտի րնդունվին հայոց դպրոցներում, և այդ խստիվ պահանջում է կառավարությունը։ Այդ դեպքում, հայոց վարժապետների մեծ մասը պետք է անգործ մնա, որովհետև վկայականներ չունեն և ստիպված կլինին օտար երկրներ ում հաց