Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ(ԷՋ 28)

Այս հոդվածը գրված է մի բանավեճի առիթով և ուղղված է «Մեղու Հայաստանի» լրագրի ու մեղվականների դեմ: Վերջիններս ազգայնության գաղափարը կապելով լուսավորչական եկեղեցու հետ, այլաղդիներ էին համարում բոլոր այլադավան հայերին, դրանով իսկ սեպ խրելով ժողովրդի միավորման գործի հաջողության մեջ։ Քննադատելով ու հակադրվելով մեղվականներին, Րաֆֆին զայրալից հարցնում է, թե «Մինչև ե՞րբ» են շարունակելու նրանք իրենց այդ կարգի ցնդարանություններ։ Դառնալով «Մշակի» դիրքին, Րաֆֆին պարզարանում է, որ «Մշակը» միշտ է ազգային կետից է նայել կրոնական հարցերին և դավանանքի տարբերության համար երբեք չի վիրավորել որևէ մեկի ինքնասիրությունը։

Րաֆֆուն ավելի քան ցավ է պատճառում, որ Թուրքիայի կառավարող շըրջանները հենվելով այս փաստերի վրա, արհեստականորեն նվազեցնում են իրենց իշխանության տակ ապրող հայերի քանակությունը, փակուղի ստեղծելով Բեռլինի դաշնագրով նախատեսված վերանորոգումների առջև:

Հոդվածը լույս է տեսել «Մշակում», 1880 թվականի հուլիսի 15-ին: Հրապարակված է Մելիքֆզադե ստորագրությամբ։ Արտատպված է «Մշակից», 1880 թ., № 121, էջ 1:

ՆՊԱՍՏԵՆՔ (ԷՋ 35)

«Նպաստենք» հոդվածի գրության հարցում շարժառիթ է հանդիսացել Կ.Պոլսում գործող զանազան ընկերությունների միավորումը մի ընդհանուր հիմնարկության մեջ։ Րաֆֆին արևմտահայերին կոչ է անում հետևել հնդկահայերի օրինակին և նպաստել «Միացյալ ընկերության» գործունեությանը:

Հոդվածը լույս է տեսել «Մշակում» 1880 թվականի օգոստոսի 26-ին: Այս հոդվածը տպագրվել է նաև 1895 թվականին Աննա Րաֆֆու հրատարակած «Տաճկահայը» մողովածվում, ինչպես նաև տեղ է գտել նույն մողովածվի 1913 թվականի վերահրատարակության մեջ։

Հոդվածը «Մշակում» հրապարակված է Յ.[Հակոբ] Մ.[իրզայան] ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից» 1880 թ,, № 148, էջ 1:

ՓԱխՈԻՍՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ (ԷՋ 36)

Ինչպես հայտնի է, Բեոլինի դաշնագրով նախատեսված էր, որ Թուրքիան որոշ արտոնություններ պետք է տար հայերին և կատարեր վերանորոգումներ,ըստ տեղական պահանջների։ Սակայն եվրոպական պետությունների թույլտվությամբ Բ, Դուռը աշխատում է խույս տալ պարտավորությունների կատարումից և խորամանկ քաղաքականությամբ որոնում էր փախուստի ճանապարհը: Դրա սրտահայտություններից մեկն էլ այն է, որ Թուրքիան խոստանում է չորս ամսվա ընթացքում վճռել հայկական հարցը։ Րաֆֆին լավ հասկանալով Թուրքիայի սար