Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,
Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան։

Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար,
Չարը խափանիր, բարվույն խնամք տար:
Երբ որ սատանան՝ առանձին բնություն,
Ես դորան կասեմ.— անիրավություն...


Առաջին հատորի վերջը

[1]

  1. «Սալբիի» հեղինակը, աչքերի տկարության պատճառավ չկարողանալով արտագրել յուր ռոմանի առաջին հատորը, տվեց նորան օրինակել յուր գրագրին, որ մեր լեզվի կանոններին անտեղյակ լինելով, լցուցել էր մեր գրվածքը աններելի սխալներով։ Որքան ներում էր մեր կարողությունը, ուղղեցինք սխալները, մնացածների համար ներողություն խնդրելով մեր պատվելի ընթերցողներեն։ Ծ. Հ.: