Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Դու չէի՞ր լսում ինձ, —գոչեց Մելիք—Մանսուրը վշտացահ ձայնով։

—Լսեցի, պատրիարքը գրոշ չունի...

—Այսպես չէ կարելի խոսել...

—Ի՞նչ խոսել, ես միայն մի բան գիտեմ, ինչ ազգ, որ հույսը գրել է միայն եկեղեցականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին։

Մանկահասակ կինը կրկին ներս մտավ, հուշիկ քայլերով մոտեցավ սեղանին և դրեց նրա վրա մատուցարանի մեջ դարսած նախաճաշիկը։ Այս անգամ երեսի քողի ծալքը, որից առաջ երևում էին աչքերը և հոնքերը միայն, այս անգամ բավական ետ էր քաշված, և դուրս էին նայում նրա վարդագույն նուրբ շրթունքը։

—Մեզ համար մի ուրիշ շիշ գինի ևս, միայն դրանից չլինի, —ասաց Մելիք—Մանսուրը։

Կինը դարձյալ անխոս հեռացավ։

—Ես զարմանում եմ, որ դու մի այսպիսի իջևան ընտրեցիր քեզ համար,—հարցրեց Վարդանը։

—Եթե ուզում ես լավ ճանաչել աբեղային, բարեկամացիր նրա սիրուհու հետ,—պատասխանեց Մելիք—Մանսուրը ծիծաղելով։ —Բացի դրանից, այստեղ ամեն գիշեր հավաքվում է մի հասարակություն, որոնք ինձ բավական հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում։

—Իհարկե, գլխավորապես վանքի վրա, —ավելացրուց Վարդանը հեգնական կերպով։ —Բայց թողնենք առժամանակ վանքը և խոսենք մեր գործի վրա։ Ես կցանկանայի քեզանից տեղեկանալ, թե ի՛նչ վախճան ունեցավ պարոն Սալմանը, և ինչեր պատահեցան իմ բացակայության ժամանակ։ Ես դեռ ոչինչ չգիտեմ, թեև Հովհաննես հայր սուրբը հաղորդեց շատ բան, բայց ինչ որ պետք է ինձ, նա ինքն էլ չգիտեր։

Կարծես մի սև թուխպ անցավ Մելիք—Մանսուրի ուրախ դեմքի վրա և նրա կապտագույն շրթունքը սկսեցին դողդողալ, երբ հանկարծ հիշեց տխուր անցյալը, որ առժամանակ մոռացության էր տվել։ Նա վեր առավ իր առջև դրած լիքը բաժակը և միանգամով խմեց։

—Կպատմեմ, ասաց նա խռովյալ ձայնով, —քեզ պետք է գիտենալ և բոլորը գիտենալ, թեև այդ չի ուրախացնի քեզ։ Պարոն Սալմանը կալանավորվեցավ գիշերը. ես այդ իմացա նույն գիշերվա առավոտը։ Մատնիչը գործը այնպես էր սարքել, որ մինչև