Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձերով։ Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին — «ոսկեձույլ» Աստղիկը։ Տեսնում էր և «ոսկեմայր-ոսկեծին» Անահտի տաճարը, որի մձերով։ Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին — «ոսկեձույլ» Աստղիկը։ Տեսնում էր և «ոսկեմայր-ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն։

Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր հայոց «Հաշտից տեղերը»:

Այնտեղ, հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնախմբությունը: Հայտնվում էր հայոց արքան, հայտնվում էր հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և հայոց նախարարները։ Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ, ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին։ Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները։

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք։ Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հաոաջադիմության պտուղները։ Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը՝ արհեստ, իսկ Աստղիկը՝ սեր և բանաստեղծություն։

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ։ Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը՝ յուր գեղարվեստի արդյունքը։ Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը քաջի հետ և մարդը՝ կատաղի ցուլի կամ գազանի հետ։ Լինում էին արշավանքներ՝ ձիաներով, կառքերով, կամ ոտով՝ արագավազ եղջերուների հետ։ Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը։ Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն։

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք։ Հին տարին անցնում էր։ Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ։ Կատարվում էր ընդհանրական մկրտությունը: Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա։ Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները. ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում։ Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ։ Յուրաքանչյուրայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն։

Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր հայոց «Հաշտից տեղերը»:

Այնտեղ, հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնախմբությունը: Հայտնվում էր հայոց արքան, հայտնվում էր հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և հայոց նախարարները։ Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ, ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին։ Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները։

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք։ Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հաոաջադիմության պտուղները։ Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը՝ արհեստ, իսկ Աստղիկը՝ սեր և բանաստեղծություն։

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ։ Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը՝ յուր գեղարվեստի արդյունքը։ Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը քաջի հետ և մարդը՝ կատաղի ցուլի կամ գազանի հետ։ Լինում էին արշավանքներ՝ ձիաներով, կառքերով, կամ ոտով՝ արագավազ եղջերուների հետ։ Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը։ Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն։

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք։ Հին տարին անցնում էր։ Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ։ Կատարվում էր ընդհանրական մկրտությունը: Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա։ Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները. ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում։ Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ։ Յուրաքանչյուր