Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջաբան[1]

Մինչև այստեղ գծեցինք Դավիթ Բեկի և նրա զորապետների գործած պատերազմների լոկ ստվերագիրը միայն։

Իրրև օրինակ մենք մեջ կբերենք մի նկարագիր Դավիթ Բեկի կռիվներից, ուր երևում է նա իր վեհ հերոսական բնավորությամբ։ Մինչև Դավիթ Բեկը խաղաղեց իր հայրենիքի ներքին դրությունը, մինչ հայերը սկսել էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել, մի արտաքին վտանգ կրկին խռովեց նրանց հանգստությունը։ Դավիթ Բեկը այժմ գործ ուներ մի հզոր թշնամու հետ, որպիսիք էին օսմանցիք։

Սուլթան Ահմետի օրերում ահագին բազմություն տաճկաց զորքերի դիմում են դեպի պարսկական Հայաստանի մի մասը։ Տիրելով Երևան քաղաքին, ասպատակելով հանդիպած ազգաբնակությունները, և ամեն ինչ սրի և կրակի մատնելով, 1726 թվին նրանք, անցան Սյունյաց աշխարհը, նրանց թիվը հասնում էր յոթանասուն հազարի, այդ խառնիճաղանջ բազմությունը ուներ իր մեջ զինվորներ զանազան ազգերից և զանազան ցեղերից, նրանց մեջ կային, մինչև անգամ հայեր։ Նվաճելով Դավթի երկրի մի մասը, նրանք տիրեցին Յոթնաբերդին և Ղափանու գավառին։ Երկրի հայ բնակիչները վերջին հուսահատության մեջ թողին Դավթին և մտան

  1. Վարջաբանը հեղինակի մահվանից հետո, ձեռագրից առաջին անգամ հրապարկվել է Աննա Րաֆֆու կողմից 1890 թվականին (ծանոթ, կազմողների)։